Ինչպե՞ս են մաքսատներում ապահովում քաղաքացիների անվտանգ սպասարկումը COVID 19-ի պայմաններում

Բոլոր մաքսատներում, այդ թվում՝ Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ բոլոր մաքսատներում, այդ թվում` Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը:

Մեկ օրում 1800 քաղաքացի տուգանվել է դիմակ չկրելու համար. Փաշինյան

Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:

Բացի այդ, հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները:

Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103-ի: Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։