2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայացրել է 2020-2021 թվականներին կապույտ վառելիքի պահանջարկի վերաբերյալ կանխատեսումները` նշելով այն գործոնները, որոնք հիմա ամենամեծ ազդեցությունն են ունենում գազի սպառման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Աշխարհում 2020 թվականին կապույտ վառելիքի պահանջարկը կարող է նվազել 4%–ով։ Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնում է, որ դա գազի համաշխարհային շուկայի պատմության մեջ ամենամեծ նվազումը կլինի։

Գազը կթանկանա. ՀԿԾՀ–ն համաձայն է

Գազի սպառումը կնվազի մեղմ կլիմայի և կորոնավիրուսային համավարակի պատճառով, որն ամբողջ աշխարհում նվազեցրել է տնտեսական ակտիվությունը։

Բախվելով այս աննախադեպ շոկին` բնական գազի շուկաներն առաջարկի ու պահանջարկի լուրջ շտկումներ են անում, ինչը հանգեցնում է կանխիկ գնի նվազման։

Նշվում է, որ բնական գազի պահանջարկը աստիճանաբար կվերականգնվի 2021 թվականին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը բնական գազի շուկաների համար ավելի երկարատև հետևանքների կհանգեցնի հիմնական միջնաժամկետ գործոնների անորոշության պատճառով։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում` 165 դոլար հազար խմ–ի դիմաց (2018–ին 150 դոլար էր)։ Ընդ որում` Հայաստանի ներսում գազի սպառման սակագներն անփոփոխ են մնացել` տնային տնտեսությունների համար` 139 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց։

Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքած պայմանագիրը տարեկան մինչև 2.5 մլրդ խմ գազի մատակարարում է ենթադրում։

Ինչու իշխանությունը չի համաձայնում բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը. որտեղ է խնդիրը