ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Կրակոցների մասին ահազանգը Ոստիկանությունը «Շենգավիթ» ԲԿ-ից ստացել է մոտավորապես 17:10-ին: Հանգամանքները պարզվում են»,– ասաց նա։
Shamshyan.com–ն էլ տեղեկացնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված ավելի քան 10 պարկուճներ։ Կրակոցների հետևանքով 1 մարդու տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է։
Ըստ կայքի` մահացածը Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» է։
Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը