Երևանի հեռահար նշանակետը արտահանումն է․ ո՞ր երկրներում են Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրում

Կալաշնիկովի ինքնաձիգը ռուսական որակի խորհրդանիշն է, մարտական բարձր արդյունավետություն ունի, ցանկացած պայմաններում վստահելի է և հաստատուն, թեթև է ու ոչ կամակոր։ Ռազմական վերլուծաբան Ալեքսանդ Խրոլենկոն պատմում է, թե որ երկրներում է արտադրվում այդ ինքնաձիգը։
Sputnik

Ալեքսանդ Խրոլենկո, Sputnik-ի համար

Հայաստանում հուլիսի սկզբից կսկսեն 7,62 մմ տրամաչափի Կալաշնիկովի ինքնաձիգ թողարկել՝ արտադրող գործարանի լիցենզիայով։ Առաջին փուլում ինքնաձիգների հավաքման համար բաղադրիչ մասերը կմատակարարի Ռուսաստանի Իժևսկի մեխանիկական գործարանը, իսկ հետագայում արտադրության ամբողջական շղթան կկարգավորի Երևանում գրանցված «Նեյտրոն գիտաարտադրական միավորում ՓԲԸ»-ն։ Պայմանագիրը կնքվել է մայիսի 15-ին, լիցենզիան 10 տարով է և տարեկան մինչև 50 հազար ինքնաձիգի արտադրություն է ենթադրում։

Ռուսաստանը հաուբիցն է ընտրել․ ո՞րն է «Կոալիցիա-ՍՎ»-ի առավելությունը

Երևանում Կալաշնիկովի արտադրության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում 2018 թ․-ի օգոստոսին «Նեյտրոն» ԳԱՄ ՓԲԸ-ի ղեկավար Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի բանակցությունների ընթացքում: Կալաշնիկովի ինքնաձիգի 8 ժամանակակից տարբերակներից ԱԿ-103-ի ընտրությունը լավագույնն է։

Հայաստանը ռուսական զենքը ստանում է արտոնյալ ներռուսաստանյան գնով, ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլար ծավալով ՌԴ պետական վարկերի լրակազմում, և դա Երևանին թույլ է տվել ռազմական ծախսերը հասցնել 600 միլիոն դոլարի։

Թվում է, թե 45-հազարանոց փոքրիկ ազգային բանակի համար ավելի հեշտ կլիներ Կալաշնիկովի ինքնաձիգները գնել, քան սեփական լիցենզավորված արտադրություն սկսել։ Հնարավոր է, որ Երևանում ԱԿ-103-ի լիցենզավորված արտադրությունը սկսվում է` նշանակետում պահելով արտահանման հեռանկարը։ Դա ստուգված ուղի է։ Միջազգային շուկայում «Կալաշնիկովը» հայտնի ապրանքանիշ է և միանշանակ առաջատար, ինչը շահույթ է երաշխավորում ապագայում։

Իր արդյունավետությամբ, պարզությամբ և հուսալիությամբ «Կալաշնիկովը» աշխարհի լավագույն ինքնաձիգն է համարվում, 55 երկրի սպառազինության մաս կազմում և տարբեր ժամանակներում լիցենզիայով թողարկվել է 12 պետություններում։ Սակայն այսօր աշխարհում գոյություն ունեցող մոտ 100 միլիոն ինքնաձիգների կեսը կեղծ է, արտադրված է առանց լիցենզիայի, արտոնագրի կամ միջկառավարական համաձայնության։

Տասը երկիր Կալաշնիկովի ինքնաձիգ են թողարկում ժամկետանց լիցենզիայով կամ առանց դրա, դրանց թվում են ՆԱՏՕ-ական Բուլղարիան, Հունգարիան և Ռումինիան։ ՌԴ-ում արտադրվում է աշխարհում եղած ինքնաձիգների մոտ 10 տոկոսը, և մինչև վերջերս Ռուսաստանը տարեկան հարյուրավոր միլիոն դոլար էր կորցնում միջազգային շուկայում։ Սա հաշվի առնելով` արտադրության օրինական փորձառությունը է՛լ ավելի ուրախալի է թվում։

Իսկ ուրիշնե՞րը

Ադրբեջանը, օրինակ, ԱԿ-74Մ ինքնաձիգների լիցենզավորված արտադրությունը սկսել է 2011 թ․-ին։ «Рособоронэкспорт»-ի հետ պայմանագիրը ստորագրվել է 2010թ․-ին, այն նախատեսում է տարեկան 12 հազար լիցենզավորված ԱԿ-74Մ ինքնաձիգների թողարկում՝ միայն ազգային զինված ուժերի կարիքների համար։

Առանց պաթոսի. ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին խոսում են թվերը

2020 թվականից հետո, ենթադրում եմ, հնարավոր են այլ տարբերակներ ևս։ Ադրբեջանական «Խազրի» 5,45մմ տարբերակն աչքի է ընկնում գիշերային տեսանելիության սարքերի, լազերային նշանառության համակարգերի, լուսավորության և նշանառության սարքերի տեղադրման հնարավորությամբ: Առաջին փուլում ինքնաձիգները հավաքվում էին Ռուսաստանից ներկրվող մասերից, և Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը 2011 թվականին արդեն փոխանցել էր առաջին խմբաքանակը՝ 5 հազար ԱԿ-74Մ «Խազրի» ինքնաձիգ։

Ասիա և Աֆրիկա

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հնդկաստանն ու Ռուսաստանը հունիսի սկզբին համաձայնության չեկան Կորվա քաղաքի ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում ԱԿ-203 ինքնաձիգների արտադրության պայմանների (առևտրային գնի) շուրջ, և այնուամենայնիվ համագործակցության այդ ուղղությունը՝ 670-750 հազար Կալաշնիկովի ինքնաձիգ ծավալով, դատապարտված է հաջողության:

ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար. ինչու են անտեսվել ռուսական անալոգները

Ծրագիրը նախատեսում է ԱԿ–203-ի արտադրության տեխնոլոգիայի ամբողջական փոխանցում Հնդկաստանին և երրորդ երկրներ արտահանելու հնարավորություն։ Ինքնաձիգների արտադրությամբ զբաղվող ռուս-հնդկական համատեղ Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկության ստեղծման մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է անցած տարվա մարտին։ Հնդկաստանը «Կալաշնիկովի» 200-րդ սերիան արտադրող առաջին երկիրը կդառնա հեռավոր արտերկրում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

Կալաշնիկովի ինքնաձիգների լիցենզավորված արտադրությունը համագործակցության հեռանկարային ուղղություն է նաև Ռուսաստանի և աֆրիկյան երկրների միջև: Տարբերակներ են քննարկվել Յոհանեսբուրգում կայացած «Africa aerospace and defence 2016» զենքի ցուցահանդեսի ընթացքում։

Եգիպտոսում «Կալաշնիկովի» հիման վրա թողարկվում է Misr ինքնաձիգը, որը Եգիպտոսի բանակի սպառազինության մասն է կազմում։ Misr-ը ԱԿՄ-ի լիակատար կրկնօրինակն է, սակայն բնօրինակին զիջում է արտադրության որակով և բնութագրով։

Չինաստանը «Կալաշնիկովի» արտադրությունը յուրացրել է դեռ 1950-ականների վերջին, և տևական ժամանակ է` չինական «Տիպ-56» տարբերակն ակտիվորեն արտահանվում է ասիական երկրներ։ Հարևան Վիետնամը թողարկում է ԱԿՄ-ի արդիականացված տարբերակը՝ STL-1A անվանումով, որը ԱԿՄ-ի և ԱԿ-103-ի համակցություն է։

Արևելյան Եվրոպա

Հունգարիան Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրելու լիցենզիա ստացած առաջին երկիրը դարձավ, ԱԿ-55-ի (խորհրդային տարբերակի լիակատար կրկնօրինակի) թողարկումը սկսվեց 1955թ․-ին։ Լիցենզիայի շրջանակում Սառը պատերազմի տարիներին Հունգարիայում արտադրված տարբերակները՝ ԱՄ-63-ը (արդիականացված ԱԿ-55) և ԱՄԴ-65-ը մինչ օրս հունգարական բանակի սպառազինության մաս են կազմում։

Կալաշնիկովի ինքնաձիգների բուլղարական արտադրությունը սկսվել է 1960-ականներին՝ «Արսենալ» զինագործարանում (այժմ՝ Arsenal ընկերություն), և ավելի քան 30 տարի բուլղարական ինքնաձիգները խորհրդային մոդելների լիակատար կրկնօրինակներն էին։ Այնուհետև սկսվեց ԱԿՄ-ի և ԱԿ-74 «սեփական» արդիականացված տարբերակների արտադրությունը, որոնք տարբերվում էին միայն ֆուրնիտուրայով և ՆԱՏՕ-ական տրամաչափով (5,56х45մմ փամփուշտների համար)։ Բուլղարական Arsenal-ը մինչև վերջերս Կալաշնիկովի ինքնաձիգների զանգվածային արտադրություն ուներ և անգամ ԱՄՆ-ին էր վաճառում դրանք։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Սառը պատերազմի տարիներին Լեհաստանը սկսեց ԱԿ-ի լիցենզավորված արտադրությունը, և 1990-ականների սկզբին լեհական բանակի սպառազինությունը համալրվեց KbK vz.88 Tantal ինքնաձիգներով (ԱԿ-74Մ-ի մոդիֆիկացիա)։ Ավելի ուշ Tantal-ի հիմա վրա ստեղծվեց KbKs wz.96 Beryl 5,56մմ ինքնաձիգը, որն այսօր էր լեհական բանակի հաստիքային զենքն է հանդիսանում։

Ռումինիան արտադրում էր Կալաշնիկովի ինքնաձիգներ՝ РМ md.65 և РА md.86 տարբերակներով։ Վերջինը ի հայտ եկավ, երբ Ռումինիան հրաժարվեց 5,45 տրամաչափի հարմարեցված ԱԿ-ի լիցենզիա ձեռք բերել, և մինչև օրս ներառված է Ռումինիայի բանակի սպառազինության մեջ։

Սերբիայի զինված ուժերի հաստիքային ինքնաձիգի՝ M70-ի հիմքում նույնպես «Կալաշնիկովի» կառուցվածքն է։ Աննշան կերպով արդիականացված M70AB3/B3 տարբերակի արտադրությունն իրականացնում է սերբական Zastava Arms ընկերությունը։

ԱԿ-ի ֆիննական տարբերակը բոլոր կլոններից ամենաորակյալն է համարվում։ Ֆինլանդիայի բանակի Rk.62 Valmet ինքնաձիգի սերիական արտադրությունը սկսվել է 1962թ․-ից, ընդ որում՝ այն լիովին պահպանում է հիմնական ԱԿ-ի սխեման (փոփոխված են միայն գազային խողովակը և թիրախավորման հարմարանքներով փողային տուփի կափարիչը)։ Ֆիննական Sako ընկերությունը արտադրում է Rk.62-ի արդիականացված տարբերակը՝ Rk.95TP նշանով։

Բազմանշանակ Ամերիկան

Վենեսուելան 2010 թ․-ից սկսել է АК-103-ի լիցենզավորված արտադրությունը՝ 7,6մմ տրամաչափի փամփուշտների համար, և սա զրոյից ստեղծված օրինական արտադրության հիանալի օրինակ է։ Ռուսական լիցենզիան միակ քաղաքակիրթ ճանապարհն է, որը սպառողին (բանակին) երաշխավորում է բնօրինակին համարժեք որակ (մարտական արդյունավետություն), իսկ ռազմարդյունաբերական համալիրին՝ միջազգային շուկայում արժանապատիվ և մշտական եկամուտ (առանց հեղինակության կորստի):

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Միացյալ Նահանգները, ըստ որոշ տվյալների, ԱԿ-ի տեխնիկական փաստաթղթերը ձեռք է բերել 1970-ականներին։ Վաղեմության ժամկետը լրանալուց հետո փաստաթղթերը կորցրել են իրավաբանական ուժը, բայց դա երբեք չի խանգարել ԱՄՆ-ում Կալաշնիկովի ինքնաձիգի շահավետ արտադրությանը ՝ բուլղարական ձեռնարկության թույլտվությամբ:

«Կալաշնիկով» կոնցեռնը 2014թ․-ի սկզբին RWC ընկերության հետ պայմանագիր ստորագրեց ԱՄՆ և Կանադա հրազեն մատակարարելու մասին՝ 5 տարի ժամկետով և տարեկան 80-200 հազար միավոր արտահանման ծավալով (ընդ որում` քաղաքացիական զենքի 90 տոկոսը նախատեսված էր հենց ԱՄՆ-ի համար)։ Արևմուտքի պատժամիջոցները միայն ավելացրել են ամերիկացիների հետաքրքրությունը «Կալաշնիկովի» զանազան արտադրատեսակների նկատմամբ (քաղաքացիական և որսորդական զենք, զինամթերք)։ Գնորդներն իրենց վճարած 1500 դոլարի դիմաց ուզում են հենց ռուսական արտադրության ինքնաձիգ ստանալ. նրանց համար դա որակի երաշխիք է։

«Կալաշնիկովի» պատմությունը շարունակվում է գրեթե բոլոր մայրցամաքներում։

ՀՀ–ՌԴ ռազմական համագործակցության զարգացումը. քիչ խոսք, շատ զորավարժություն և Սու-30ՍՄ