Կորոնավիրուսը ևս 6 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 46 տարեկան է

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

ԵԱՏՄ տարածքում արդեն ուզում են մեղմացնել սահմանափակումները. քննարկում է եղել

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 մարդ, կատարվել է 71 405 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4451-ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 217 (+6) մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը ավելացել է 2–ով (74)։

«Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է` հաշվի առնելով նոր ծավալումները». Թորոսյան