Միլիոններ է վաստակել համակարգչային խաղով․ հայը Ռուսաստանի կիբեռմարզիկների թոփ հնգյակում է

Իր խաղային կարիերայի ընթացքում Վլադիմիր Նիկողոսյանը վաստակել է 1,3 միլիոն դոլար։ Նա Dota 2 վիդեոխաղի պրոֆեսիոնալ խաղացող է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ Հայ կիբեռմարզիկը հայտնվել է կարիերայի ընթացքում ամենաշատ մրցանակային գումար վաստակած կիբեռմարզիկների` Ռուսաստանի թոփ հնգյակում։ Մարզիկների ցանկը հրապարակել է Forbes ամսագիրը։

Գեյմեր հայրիկն իր նորածին երեխային կորոնավիրուսից պաշտպանելու համար կապսուլա է ստեղծել

Վլադիմիր Նիկողոսյանը (խաղային կեղծանունը` Rodjer), Forbes-ի ցուցակում չորրորդն է։ Երիտասարդը 26 տարեկան է, նա Dota 2 վիդեոխաղի պրոֆեսիոնալ մարզիկ է, հանդես է գալիս HellRaisers թիմի կազմում։

Նիկողոսյանի պրոֆեսիոնալ գործունեությունը սկսվել է 2013 թ․-ին՝ ռուսական Cleave Gaming թիմում։ Իր խաղային կարիերայի ընթացքում Նիկողոսյանը 1,3 միլիոն դոլար է վաստակել։

Forbes-ի ցուցակը գլխավորում է 20-ամյա Ռոման Կուշնարևը (Ramzes)՝ 1,78 միլիոնով, երկրորդ տեղում է 29-ամյա Ալեքսեյ Բերեզինը(Solo) ՝ 1,75 միլիոնով, երրորդը 27-ամյա Պավել Խվաստունովն է (9pasha)՝ 1,7 միլիոնով։ Ցանկը եզրափակում է 23-ամյա Եգոր Վասիլևը (Flamie). նա վաստակել է 0,7 միլիոն դոլար։

«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

Կիբեռսպորտը թիմային կամ անհատական առաջնություն է՝ վիդեոխաղերի հիման վրա։ Ռուսաստանում այն պաշտոնապես ճանաչված է իբրև սպորտի տեսակ։ Նշենք, որ կիբեռմարզիկները հիմնականում գումար են վաստակում հովանավորների և մեդիաիրավունքների միջոցով։

Հայաստանում էլ սթրիմերներ կան, կամ ինչու է նախարարը զբաղվել YouTube-գեյմերների գործերով