ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 10-13-ը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում շրջանների զգալի մասում։
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
ԱԻՆ–ը հորդորում է կոնկրետ ժամերի խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն
ԱԻՆ–ը տեղեկացնում է նաև, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33 սահմանում, իսկ գիշերը հասնի +16–ի։
Ինչպես չվարակվել կորոնավիրուսով, եթե տանը վարակակիր կա. պարզ կանոններ մասնագետից