ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Օրերս կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հրազդանի ծննդատան աշխատակիցներից մեկը. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Կորոնավիրուսից մահացած կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասաց նա։
Մեր տեղեկություններով` 46-ամյա կինը որոշ ժամանակ միացված է եղել թոքերի օդափոխության սարքին։ Նա աշխատում էր Հրազդանի ծննդատանը՝ որպես բուժքույր։
Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։ Նախորդ օրը վիրուսից 6 անձ է մահացել. ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսից 217 մահվան դեպք է գրանցվել մեր երկրում։