Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են

Գյումրու Մուշ, 58, Վարդբաղ, երբեմն նաև 8 զինվորական թաղամասերի բնակիչները, չնայած շոգին, մի քանի օր է՝ ստիպված են պատուհանները փակ պահել: Քաղաքային աղբավայրում աղբի ինքնայրումից առաջացած տհաճ հոտն արդեն երկար ժամանակ է՝ անհարմար իրավիճակ է ստեղծել նրանց համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Արմենուհի Մխոյան. Առաջին տարին չէ, որ Գյումրու ծայրամասային թաղամասերի բնակիչները դժգոհում են ստեղծված իրավիճակից: Հատկապես տաք ու արևոտ եղանակներին աղբի ինքնաբռնկման հետևանքով առաջացած ծուխը տարածվում է ամբողջ քաղաքում, իսկ արյումից արտազատված տհաճ հոտի պատճառով բնակիչները ստիպված են իրենց բնակարանների դռներն ու պատուհանները փակ պահել: Պատճառը՝ 1960-ականներին հիմնված Գյումրու քաղաքային աղբավայրի չափորոշիչների շեղումն է, որը չի համապատասխանում քաղաքաշինական կոմիտեի աղբավայրերի նախագծման ու շահագործման նորմերին:

Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են

Բնակիչներն արդեն հոգնել են բողոքելուց, սակայն, սայլը տեղից չի շարժվում:

«Անտանելի է, հատկապես երբ քամի է լինում հնարավոր չէ տնից դուրս գալ»,- դժգոհեցին Sputnik Արմենիայի խմբագրություն դիմած բնակիչները:

Գյումրու քաղաքապետարանում, պարզվում է՝ տեղյակ են տասնամյակների վաղեմություն ունեցող խնդրին: Նախատեսվող քայլերի մասին զրուցեցինք քաղաքապետարանի Կոմունալ  ծառայության և համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի հետ: Վերջինս նշեց՝ խնդրի լուծման միակ տարբերակը նոր աղբավայրի կառուցումն է:

«Որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան». գյումրեցու խոսուն տիկնիկները

«Այս պահին միայն հարթեցում ու հողապատում ենք իրականացնում՝ ապահովվելով շերտավորումը՝ նվազեցնելու համար ինքնայրումը: Խնդիրը նրանում է, որ 60-ականներին է հինվել ու ոչ ճիշտ տեղում: Հիմա սպասում  ենք, որ նոր աղբադաշտի կառուցման խնդիրը լուծվի»,- ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ խնդիրը ներկայացվել է կառավարությանը:

Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են

Ի դեպ,  անցյալ տարի աղբավայրում ստուգումներ է իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Ստուգեցին՝ պարզվեց մեծ վտանգ չի ներկայացնում»,- հայտնեց պատասխանատուն։

Նշենք, որ նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Բենիամին համայնքի հարակից տարածքում:

Քաղաքապետարանը միայնակ չի կարող պայքարել. Գյումրիում մեկնաբանել են շների հարձակման փաստը

«Կառավորությունը տեղյակ է, հիմա լիահույս սպասում ենք, որ հավանության կարժանացնի այս առաջարկը ու աղբադաշտը կտեղափոխվի»,- հույս հայտնեց Սամսոնյանը:

Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են

Թե որքան գումար կպահանջվի աղբավայրը տեղափոխելու համար՝ դեռևս չեն հաշվել: Ամեն  դեպքում, աղբավայրի տեղափոխման կամ աղբի վերամշակման հարցը տևական ժամանակ է՝ քննարկումների փուլում է, սակայն խոսքից գործի անցնելու ժամկետները չեն նշմարվում: Այս պահին հստակ է միայն, որ համայնքային սուղ միջոցներով հնարավոր չէ խնդիրը կարգավորել, պետական աջակցություն է անհրաժեշտ, իսկ մինչ «սայլը տեղից շարժվի», բնակիչներին մնում է համակերպվել ու շարունակել ապրել գարշահոտության ու չդադարող ծխի մոխրագույնի պայմաններում:

Գյումրիում նոր աղբավայրի կառուցման անհրաժեշտություն կա. կառավարությունում դեռ լռում են