11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի դարակազմիկ լուսանկար է հիշել ու հետաքրքիր զուգահեռներ անցկացրել։
Sputnik

Բոլորն էլ դժվար իրավիճակում են, միայն Հայաստանը չէ, որ բարդությունների է բախվել։ Օրինակ` Մեծ ճգնաժամի տարիներին ամերիկացիների համար էլ է դժվար եղել․ Նյու Յորքի յուրաքանչյուր չորրորդ բնակիչն անգործ էր մնացել։ Նյու Յորքում այն ժամանակ, հիմա էլ անհամեմատ ավելի շատ մարդ է ապրում, քան ոչ միայն մեզ մոտ` Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։

Չարլզ Էբեթսի հայտնի լուսանկարում տասնմեկ ամերիկացի նստած են երկաթե հեծանի վրա ու ոտքերը կախել են անդունդին․ չի կարելի ասել, որ նրանց դեմքերը հուսահատություն կամ սուգ են արտահայտում։

«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը

«Հասել ենք կրիտիկական կետի, քայլում ենք դժոխքի միջով», - օրերս բնութագրել է իրավիճակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարծես մի քիչ էլ ու անդունդի եզրից կընկնենք։ Այնուամենայնիվ, մեր դեմքերին հուսահատություն ու տխրություն չկա։ Դա գալիս է կա՛մ հիմարությունից, կա՛մ ներքին վստահությունից, որ բոլոր բարդությունները հաղթահարվելու են։ Կարծում եմ՝ դեռ կարելի է հուսալ, որ երկրորդ տարբերակն է, ու այդ դեպքում մենք կնմանվենք Մանհեթենի RCA Building-ի հեծանին նստած մարդկանց։

Այդ հին լուսանկարն աչքովս ընկավ ու մտքիցս դուրս չէր գալիս, ասես պահանջում էր կապել այն այսօրվա իրականության հետ` ի նշան այն բանի, որ ամեն ինչի կդիմանանք ու կհաղթահարենք։

Ի՞նչ գիտենք լուսանկարում պատկերված մարդկանց մասին։ Նրանցից մեկը՝ աջից առաջինը, Սլովակիայից բանվոր Գուստավ Պոպովիչն է։ Նա ուղարկել էր այդ լուսանկարը կնոջն ու գրել էր․ «Մի անհանգստացիր, սիրելի Մարիշկա, ինչպես տեսնում եմ՝ դեռ շիշը ձեռքիս է։ Քո Գուսին»։ Շիշն իսկապես ձեռքին էր, բայց դժվար  դա հանգստացներ Մարիշկային։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Աջից երրորդը Ջո Քերթիսն է, չորրորդը՝ ենթադրաբար իռլանդացի Ֆրենսիս Մայքլ Ռաֆերթին է իր ընկեր Սթրետչ Դոնահյուի հետ։ Թերևս միայն այսքանն է հայտնի, նաև ակնհայտ այն փաստը, որ այդ տարի ճգնաժամը պատել էր ամբողջ Ամերիկան։

Կորոնավիրուսն այժմ ամբողջ աշխարհի կոկորդից է բռնել, բայց երկրներից շատերը դուրս են գալիս ճգնաժամից, հաղթահարել են փորձությունը։ Ցավոք, մենք դեռ այդ երկրների շարքում չենք։ Բարդությունները շարունակվում են, մարդիկ մտածում են՝ ինչպես գոյատևել ու ինչպես վաստակել կամ պահպանել վաստակելու աղբյուրը։ Դրան մեկ այլ խնդիր է ավելանում՝ ինչպես վարկերը վճարել։

Բանկերի հայտարարած վարկային արձակուրդներն ավարտվում են։ Պարզվեց՝ «սև օրվա» համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան մեր գլխին եկած այդ սև օրերը։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Բանկերի հետ խնդիրներ ունեին նաև երեսունականների ամերիկացիները։ Նախագահ Ռուզվելտը լրացուցիչ լիազորություններ էր պահանջեր, Կոնգրեսը բանկերի մասին արտակարգ օրենք էր հաստատել, ճգնաժամը շարունակվում էր, բայց ամենածանր պահն անցել էր։ Արդյո՞ք գլխապտույտ բարձրության վրա նստած տասնմեկ տղամարդիկ գիտեին դրա մասին։ Ինչևէ, նրանք հուսահատված չեն ու իրենց ամուր են պահում այդ բարձրության վրա։

Իտալացի բանաստեղծ, գրող, կինեմատոգրաֆիստ Տոնինո Գուերան հիշում է՝ ինչպես մի անգամ ռազմագերիների ճամբարում նրան խնդրեցին պաստա պատրաստել։

-Ինչպե՞ս, - զարմացավ Գուերան»։

-Բառերով, - հուշեցին նրան։

Մի անգամ մութ ու ցուրտ Երևանում մենք՝ հին ընկերներով մտածում էինք՝ ինչ եփենք և ուտենք։

-Չալաղաջ, - առաջարկեց մեզանից մեկը։

-Ինչպե՞ս, - զարմացան մնացածը։

-Ահա ինչպես, - գործի անցավ առաջարկողը, - հինգ կտոր խոզի թարմ միս ենք վերցնում, սոխը օղակաձև կտրում ենք, չալաղաջի վրա աղ, պղպեղ ենք լցնում, «բաստուրմա» ենք դնում։ Դու կրակն ես վառում։ Դու խոշոր լոլիկ ու պղպեղ են ընտրում։ Ու՞ր է խորովածի կաթսան, ինչու՞ մեջը լավաշը փռած չի։ Շամփուրները շարժի միսը չվառվի։ Պատրաստ է, միսը քաշում ենք, սեղանի շուրջ ենք նստում։ Ո՞վ է էլի ուզում։

Սա կշտանալու ամենաարդյունավետ տարբերակը չէր, բայց օգնում էր ուրախ մնալ։

Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին

Այն տարիներին Էբեթսի լուսանկարի մասին արած մեկնաբանությունները։ «Ճաշ երկնաքերի գագաթին․․․ Տասնմեկ չհուսահատվող տղամարդ։ Մի անհանգստացիր, Մարիշա»,– և նման կյանքով լի խոսքեր։

․․․Տարիներ են անցել։ Լուսանկարը քանդակի տեսքով է անմահացվել։ Հետո նույնը հնարքը կրկնել են կանայք, նրանք յոթն էին։ Կյանքը շարունակվում է․․․