Երևանի Կոմիտասի պողոտայում մեքենա է այրվել. տեսանյութ

Արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները մարում կրակը։
Sputnik

Հունիսի 8-ին, ժամը 06:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, բայց չի մահացել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։19-ին, մարվել՝ 07։26-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Երևանի շենքերից մեկում տարեց կնոջ դիակ են հայտնաբերել