Մոտ 70 տնտեսվարող խախտել են պարետի որոշումները. ՍԱՏՄ–ն կասեցրել է դրանց գործունեությունը

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը, որոնք խախտել են պարետի որոշումները։ Տեղեկությունը հայտնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։

Ռեստորանը, որտեղ ոստիկանական համազգեստով պար էր բեմադրվել, պատժվել է

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և, նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:

Անակնկալ ստուգայցեր լինելու են ամեն օր՝ բացառելու համար պարետի սահմանած կանոնների շրջանցումը:

Տեսչության պետն անձամբ է շրջել Մարտունու շուկայում. ինչ խախտումներ է հայտնաբերել