ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Երևան կվերադառնան ՀՀ ևս 33 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
«Հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը` Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթեր, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։
Հիշեցնենք` Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։