Ե՞րբ կրկին կանձրևի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ-ի բժիշկների և հոգեբանների հետ կարելի է կապվել նաև տեսակապով. նախարար

Հունիսի 10-12-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի:

Ե՞րբ կրկին կանձրևի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հունիսի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-12-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Մայրաքաղաքում հունիսի 8–ի գիշերը սպասվում է 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։