Ոստիկանությունը հայտնաբերել է ընդհատակյա գործող 16 գիշերային ակումբ

Պարետի որոշման պահանջները խախտած գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Հակակորոնավիրուսային միջոցառումների շրջանակում ՀՀ ոստիկանությունը հունիսի լույս 8-ի գիշերն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներում:

Ոստիկաններն «ասֆալտին են փռել» գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն. «Հրապարակ»

Ու, թեև, արտակարգ դրությամբ պայմանավորված դրանց գործունեությւնը պարետի որոշմամբ ժամանակավորապես արգելված է, բայց, ինչպես հայտնում է ոստիկանությունը, ոստիկանության ծառայողներն ու տեսչական մարմինների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերել են ընդհատակյա գործող 16 գիշերային ակումբ:

Պարետի որոշման պահանջները խախտած գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանների այս շրջայցի ժամանակ էլ Աբովյան փողոցում գտնվող զվարճանքի կենտրոններից մեկում ոստիկանների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել այդ պահին ակումբներից մեկում իր ժամանցը անցկացնող Արտակ Ալեքսանյանը՝ գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդին:

Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը

Ոստիկանության օրինական հրահանգներին չենթարկվելու ու նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ոստիկանները վերջինիս, ըստ մամուլի հրապարակումների՝ «փռել են ասֆալտին»:
Նշենք, որ որոշ լուրերի համաձայն՝ նա երեկվանից «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է փողոցի երթևեկելի գուտում