Փաշինյանն ու Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են. տեսանյութ

Փաշինյանը այցի ընթացքում շփվեց նաև մոդուլային բաժանմունքում գտնվող հիվանդների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Վարչապետը նախ ծանոթացավ հիվանդանոցին կից նոր կառուցված մոդուլային բաժանմունքին, որը, ինչպես ներկայացրեց բաժանմունքում աշխատող բժիշկներից մեկը, նախատեսված է այն պացիենտների համար, որոնց մոտ կասկածվում է, բայց դեռ հաստատված չէ կորոնավիրուսի առկայությունը:

Երևանի 2 մանկապարտեզի գործունեություն կասեցվել է

«Թեստի պատաասխաններն ստանալուց հետո՝ ըստ պատասխանի՝ դրականի դեպքում ուղարկվում է կոնկրետ հիվանդանոց, բացասականի դեպքում՝ տուն կամ այլ հիվանդանոցներ, որոնք զբաղվում են ոչ պրոֆիլային բուժմամբ»,- ասաց բուժաշխատող երիտասարդը:

Վարչապետին հայտնեցին, որ շուրջ 1 շաբաթում կառուցված մոդուլային բաժանմունքն ունի երկու մուտք՝ մեկը դրսից՝ պացիենտների համար, մյուսը՝ հիվանդանոցի կողմից՝ բուժանձնակազմի համար:

Փաշինյանը այցի ընթացքում շփվեց նաև մոդուլային բաժանմունքում գտնվող հիվանդների հետ: Կինը, որի դեմքը հասկանալի պատճառներով տեսանյութում չէր երևում, անունն էլ չհրապարակվեց, վարչապետին հայտնեց, որ վարակվել է ամուսնուց: Ամուսինն արդեն առողջացել է, ինքը դեռ շարունակում է բուժվել, ջերմություն ու թոքաբորբ ունի:

Փաշինյանը գոհ է. հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա կա

Մեկ այլ հիվանդ, որին վարչապետն այցելեց, ասաց, որ տեղյակ չէ, թե որտեղից է վարակվել: Ընտանիքում այլ վարակվածներ չկան:

Վարչապետն ու առողջապահության նախարարը եղավ նաև ծանր ու առանձնապես ծանր վիճակում գտնվող հիվանդների բաժանմունքում: Իհարկե, էթիկայի նորմերից ելնելով այդ հիվանդներին տեսանյութում վարչապետը չցուցադրեց, բայց և խոստովանեց, որ տեսարանը բավական ճնշող է:

Այցելության ավարտին Նիկոլ Փաշինյանն առողջություն մաղթեց բոլոր հիվանդներին ու դարձյել հորդորեց կրել դիմակներ ու փրկել կյանքեր:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 195–ով և հասել 13 325–ի։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։