Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի արքայազն Ռադուին

Արմեն Սարգսյանը ջերմորեն է հիշում արքայազնի հետ նախորդ տարվա աշնանը կայացած հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել Ռումինիայի արքայազն Ռադուին ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով։ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հաղորդում է, որ նախագահ Սարգսյանն ի սրտե շնորհավորելով Ռումինիայի արքայազն Ռադուին՝ մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

«Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա աշնանը կայացած մեր հանդիպումը: Այն հրաշալի առիթ էր քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները»,- նշված է նախագահի շնորհավորական ուղերձում։

Նշենք, որ արքայազն Ռադուն արքայադուստր Մարգարետի ամուսինն է։ Արքայադուստր Մարգարետը Ռումինիայի արքա Մայքլ Առաջինի և թագուհի Աննայի ավագ դուստրն է։