Կորոնավիրուսից մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ամենաերիտասարդը՝ 49 տարեկան

ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ։ Բոլորը խրոնիկական հիվանդություններ են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում 10 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԺ պատգամավորը պահանջում է` վարչապետը հրապարակի իր՝ վարակակիր լինելու բժշկական տեղեկանքը

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 130-ի:

Այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 8844 մարդ։ Վերջին մեկ օրում առողջացել է 294 քաղաքացի, այսպիսով՝ առողջացած վարակվածների ընդհանուր թիվը 4014–ը է։ Մինչ այժմ մեր երկրում կատարվել է 69171 թեստավորում։

Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 200 դեպք։

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվն արդեն 72 է: