Գորիսի կարկուտը կարող է կրկնվել. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik․ Հունիսի 7-9-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-ին և 11-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Նշվում է, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Գորիսի կարկուտը կարող է կրկնվել. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես հունիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Հիշեցնենք` երեկ` հունիսի 6–ին, ուժեղ կարկտահարություն էր եղել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե քաղաքի մայթերն ինչպես են ծածկվել կարկուտի շերտով։

Ուժեղ կարկտահարություն Գորիսում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել