«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան

ՀՀ երրորդ նախագահի փեսան կարծում է` ունի բոլոր իրավունքները ներկայիս իշխանությանը քննադատելու համար, քանի որ այն Հայաստանը տանում է դեպի կործանման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակած նոր տեսանյութում հայտարարեց, որ «պրոպոգանդան իրեն ասում է», որ ինքը չի կարող խոսել, չի կարող հարցեր տալ, որովհետև ինքը Սերժ Սարգսյանի փեսան է, իսկ Դավիթ Գալստյանը Սարգսյանի ժամանակ էլ էր զենք վաճառում Հայաստանի զինված ուժերին։ Տեսանյութի սկզբում Մինասյանը որոշեց պատասխանել իրեն քննադատողներին:

ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

«Ես բոլորի անունը տալու եմ, բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին և սատարում են Հայաստանի Հանրապետության կործանմանը։ Բոլորին քննադատելու եմ` անկախ նախկինում Սերժ Սարգսյանի կամ ինձ հետ ունեցած հարաբերություններից», - իր խոսքում նշեց Մինասյանը:

Նախկին նախագահի փեսան մեղադրեց Նիկոլ Փաշինյանին 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները կազմակերպելու մեջ: Ըստ նրա` Փաշինյանը դեռ իրեն մեղավոր չի ճանաչել և ներողություն չի խնդրել Հայաստանի 10 սպանված քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել իր սխալը, սակայն ինքը պատրաստ է ժառանգել բոլոր նախկին ղեկավարների սխալները, և պատրաստ է դրանք շտկել:

ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին

«Ես պատրաստ եմ ժառանգել ՀՀ նախկին բոլոր ղեկավարների մեղքերը, այդ թվում` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, մեր բոլոր ղեկավարների՝ մինչև Անաստաս Միկոյան և Հովհաննես Քաջազնունի»,-ասաց Մինասյանը։ 

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայությանն ուսումնասիրել և հասկանալ այն մանրամասները, որոնց մասին մեջբերում է Միքայել Մինասյանը:

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը խոսեց նաև «վերելակային դիվանագիտության» մասին և մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում թշնամու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համաձայնության գալու մեջ:

«2018 թվականի սեպտեմբերին Դուշանբե քաղաքում Ալիևը և Փաշինյանը դուրս գալով վերելակից, սկսեցին պայմանավորվել, և այդ խայտառակ փաստը տվեց Նիկոլ Փաշինյանին հնարավորություն` զավթելու Հայաստանի իշխանությունը մինչև վերջ, իսկ Ալիևին տվեց ռազմավարական և մարտավարական այնպիսի առավելություն, որի գինը մենք արդեն վճարել ենք և վճարելու ենք այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից», - ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը սարսափում էր պատերազմից և առաջին իսկ հնարավորության դեպքում մուրաց խաղաղություն, մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը։

Հիշեցնենք` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու, փողերի լվացման և եկամուտների հայտարարագրում կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ:

Դատարանը ավելի վաղ որոշում է կայացրել ձերբակալել Մինասյանին, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է