Հրդեհ Գյումրու բնակելի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ԱԻՆ փրկարարներից կազմված հինգ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում հրդեհ է բռնկվել երկհարկանի բնակելի շինությունում: Վնասը միայն նյութական է։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են  ժամը 23:18-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհ Գյումրիում. մեկ մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հրդեհ Գյումրու բնակելի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին, մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։

Հրդեհ Գյումրիում. տան մանսարդային տանիքն ամբողջությամբ այրվել է