Ուժեղ կարկտահարություն Գորիսում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսում տեղացած ուժեղ կարկուտը ձյան հաստ շերտի տպավորություն է թողնում։
Sputnik

Այսօր` հունիսի 6–ին, ուժեղ կարկտահարություն է եղել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Տեսանյութը Facebook–ի իր էջում տեղադրել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Երևանում տեղաց գարնան առաջին կարկուտը»․ տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե մայթերն ինչպես են ձյան նման ծածկվել կարկուտով։

Տեսանյութը Գագիկ Սուրենյանին է տրամադրել Ալեն Մաթևոսյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ կանխատեսումների համաձայն` այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի որոշ հատվածներում խոշոր հատիկներով կարկուտ տեղաց. տեսանյութ