Արդյունք կա․ «Սկլիֆում» COVID-19-ը բուժելու փորձարարական միջոց են կիրառում

Ռուս գիտնականները հելիումով կորոնավիրուսային վարակի բուժման համար օգտագործման մեթոդ են մշակում։ Փորձարկումներն անցկացվում են մոսկովյան ԳՀԻ-ներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտն առաջին բուժհաստատությունն է, որտեղ կիրառում են հիպերբարիկ (գերճնշումային) օքսիգենացիայի (թթվածնացման) օգնությամբ COVID-19-ի բուժման փորձարարական մեթոդը։ Այս տեղեկությունը նշված է Մոսկվայի առողջապահական դեպարտամենտի կայքում։

Տեմպերն աճում են․ աշխարհում COVID-19-ի ավելի քան 6,7 միլիոն դեպք է բացահայտվել

Նշվում է, որ քսանհինգ պացիենտներ արդեն ավելի քան հարյուր հատուկ սեանս են անցել։ 

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն ասել է, որ ՀԲՕ սենասները մեկ այլ թերապիայի հետ են համադրում։

Առաջին արդյունքները տեսանելի են․ սեանսից հետո պացիենտի ինքնազգացողությունը լավանում է, շնչահեղձությունը նվազում է, արյան մեջ ավելանում է թթվածնի քանակը։

Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը

Բացի այդ, հիպերբարի թթվածինն ավելացնում է հակավարակային ու հակամանրէային թերապիայի ազդեցությունը, նաև նվազեցնում է դրա կողմնակի ազդեցությունները։ Այդ ամենը նպաստում է հիվանդների ապաքինմանը։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 441 108 դեպք է բացահայտվել։ Մահվան ելքերը 5 384-ն են։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել