ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ամերիկացի Դենիել Շեդը ավիավթարից րոպեներ առաջ մորն ընկերների հետ արված խմբակային սելֆի է ուղարկել ամերիկյան Սդեյթ Լուիս քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանից։ Տեղեկությունը հայտնում է Daily Star պարբերականը։
Անցած կիրակի 39-ամյա Շեդն ընկերների հետ պատրաստվում էին թռչել չորս տեղանի մեկ շարժիչային ինքնաթիռով։ Թռիչքից առաջ նա մորը լուսանկար է ուղարկել, իսկ դրանից հինգ րոպե հետո ինքնաթիռը կործանվել է Իլինոյս նահանգի Քարլինվիլ քաղաքի մոտակայքում։
Ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ կատարված հարցումը ցույց է տվել, որ մասնակիցների ավելի քան 40 տոկոսը վտանգում է կյանքը հաջող կադրերի համար։
Պարզվել է, որ հարցման մասնակիցների կեսից ավելին պատրաստ են կատարյալ կադրի համար ժայռի ծայրին կանգնել, իսկ 41 տոկոսն արդեն ռիսկի են դիմել սելֆիի ժամանակ։ Չորս տոկոսը խոստովանել է, որ ուրիշներին է վտանգի ենթարկել նկարվելու համար։
Ընդ որում՝ մասնակիցների 11 տոկոսը լավ կադր անելուց վնասվածք են ստացել` ընկել են բլուրներից, հեծանիվներից, ալիքի տակ են մնացել։