Փրկարարները Փամբակ գետից հանել են 60–ամյա կնոջը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Չնայած նրան, որ գետը կնոջը մոտ 13 մետր քշել–տարել էր, փրկարարներին հաջողվել է նրան ջրից դուրս բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորում փրկարարները կարողացել են փրկել Փամբակ գետն ընկածի կյանքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։

Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ գետն ընկածը 60–ամյա կին է։ Չնայած նրան, որ գետը կնոջը մոտ 13 մետր քշել–տարել էր, փրկարարներին հաջողվել է նրան ջրից դուրս բերել։

Նրա վիճակը նորմալ է, անգամ հոսպիտալացման կարիք չի եղել։