Անանյանի փոխարինողին գտել են. Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

ՊԵԿ նոր նախագահն ունի փաստաբանի արտոնագիր, ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ Լուրը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։

ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին

Նշենք, որ Հովհաննիսյանը 2019–ի հուլիսի 1-ից մինչ օրս զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա այսօր ազատվեց այդ պաշտոնից։

Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագրիստորսի կոչում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ՊԵԿ–ից` 2009-10 թվականներին զբաղեցնելով ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետի պաշտոնը։

4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը. ՊԵԿ փոխնախագահ

2014-ին աշխատանքի է անցել ֆինանսների նախարարությունում` որպես իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ, սակայն 2016-ին կրկին ՊԵԿ է վերադարձել ու շարունակել շարունակել աշխատանքը։

Ունի փաստաբանի արտոնագիր, ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։

Հովհաննիսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել երեկ` հունիսի 4-ին։

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը