ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի համապատասխան որոշման մեջ։
Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019–ի հուլիսի 1-ին։
Հիշեցնենք` երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր` առաջիկայում ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում կլինեն բովանդակային փոփոխություններ, որոնք սկսվել են ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում և ավելի կխորանան։