Հայաստանում կորոնավիրուսից ևս 7 մահ է արձանագրվել. նոր տվյալներ

Մահացածներից 4-ը կանայք են: Նրանցից մեկը 33 տարեկան է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 596 դեպք. ՀՀ-ում ընդհանուր վարակվածների թիվը դարձավ 11 817

«Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կավասակիի համախտանիշը հասավ Հայաստան․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 817–ի։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Վարակակիրների 15-20 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց