«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը բռնվել է անտառը «ծախելիս»

Դիլիջանի բնակիչը մեկ անգամ հասցրել է անտառից 4 խմ փայտ դուրս բերել, սակայն երկրորդ անգամ նա արդեն բռնվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  կաշառք ստանալու համար քրեական գործ է հարուցվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի դեմ։

Հայաստանից կարգելվի փայտանյութ արտահանել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

«2020թ. մայիսին Դիլիջանի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ նույն ամսվա վերջերին 2 անգամ «Ֆորդով» շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից։ Դրա դիմաց անտառապահին կաշառքի գումարի մի մասն է տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիլիջանի բնակիչը հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ։ Սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի հասցրել անտառապահին տալ կաշառքի գումարի մնացած մասը:

Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Փաշինյանի նոր թվերը