Անկարգություններ ԱՄՆ-ում․ Սպիտակ տունը պարսպապատվել է

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով առաջացած զանգվածային բողոքների պատճառով Սպիտակ տունն ուժեղացնում է պաշտպանությունը:
Sputnik

Երեկ` հունիսի 4–ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի շուրջ լրացուցիչ պարիսպ է տեղադրվել։ Դրա բարձրությունն ավելի քան երկու մետր է։

ԱՄՆ ո՞ր նախագիծն է հաջողված․ Զախարովան արձագանքել է Պետդեպի հայտարարություններին

Այն երկարացնում է Լաֆայետ հրապարակի շուրջ պատնեշը և ցուցարարներին թույլ չի տալիս մոտենալ Սպիտակ տան տարածքին։

Բացի այդ, ԱՄՆ-ի ազգային գվարդիան ուժեղացրել է իր ներկայությունը Վաշինգտոնում։

Քաղաքից արված կադրերում երևում է, թե ինչպես են զինվորականները հսկում մայրաքաղաքի փողոցներն ու շինությունները, այդ թվում՝ Լինքոլնի հուշարձանը։

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

Հիշեցնենք` Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի վերջին՝ Մինեապոլիսում, ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Նրա մահը բողոքի ալիք է բարձրացրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Մի շարք խոշոր ամերիկյան քաղաքներում բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների, ջարդարարության և կողոպուտի։

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա