Տեմպերն աճում են․ աշխարհում COVID-19-ի ավելի քան 6,7 միլիոն դեպք է բացահայտվել

COVID-19-ի հաստատված դեպքերի քանակով երկրների առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։ Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ կորոնավիրուսի բռնկում է գրանցվել, վտանգավոր վարակի տարածման տեմպերով 18-րդ տեղն է զբաղեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6,7 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Հունիսի 5-ի առավոտվա դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվել է 6 702 699 մարդ։ Մահվան դեպքերի թիվը 393 212 է։

Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Ռուսաստանը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 1 924 051 մարդու մոտ։ Հիվանդության բարդացումներից մահացել է 110 173-ը։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 615 870 -ի։ Մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 34 039 է:

Ռուսաստանում կորոնավիրուս ախտորրոշվել է 441 108 մարդու մոտ։ Այս երկրում COVID-19-ից մահացել է 5 384 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերունև Թուրքիան։

Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների․ լուսանկարներ

Չինաստանը, որտեղից նախորդ տարեվերջին սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը, հիմա 18-րդ հորիզոնականում է։ Այստեղհայտնաբերվածդեպքերիթիվը83 027 է, մահվանելքերիթիվը՝ 4 634 ։

Դատելով վիճակագրությունից՝ Հայաստանը կորոնավիրուսի տարածման տեմպերով 55-րդ տեղում է։ Բացահայտվել է 11 221 դեպք, մահվան ելքերով 176 դեպք է արձանագրվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին