«SCAT» ավիաընկերության չարտերային չվերթով ՀՀ 36 քաղաքացի վերադարձել են Հայաստան

Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի Հանրապետության իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ՀՀ ևս 36 քաղաքացի, ինչպես նաև ՂՀ 10 քաղաքացի մեկնեցին ՀՀ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Հատուկ չվերթերով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը գերազանցել է 16 հազարը