Մահացել է հայտնի դերասան Միխայիլ Կոկշենովը

Դերասանը 83 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։ Սակայն հայտնի է, որ վերջին շրջանում դերասանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. 83 տարեկանում մահացել է ռուս հայտնի դերասան Միխայիլ Կոկշենովը։ Տեղեկությունը հայտնել է բանաստեղծ Լյուբով Վորոպաևան։

«Մահացել է Միշա Կոկշենովը։ Հիշատակը վառ մնա»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

2017 թվականի հոկտեմբերին նա գլուղեղի կաթված էր ստացել։ Դերասանը փողոցում քայլելիս հանկարծակի վատ էր զգացել․ անցորդները շտապօգնություն էին կանչել։ Ավելի ուշ հայտնում էին, որ արտիստի վիճակը լավանում է։

Նա ընդհանուր առմամբ 130 դեր է խաղացել ֆիլմերում ու սերիալներում։ Ամենահայտնի ֆիլմերից են՝ «Դաուրիան»,  «Սպորտլոտո-82»-ը, «Ամենահմայիչն ու գրավիչը» և այլն։