Փաշինյանը ցույց է տվել` որտեղից կարելի է 2 դիմակ գնել 200 դրամով

ՀՀ վարչապետն ինքնաշխատ տաղավարի լուսանկար է հրապարակել, և նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում հնարավոր է դիմակներ գնել նաև ինքնաշխատ տաղավարներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաճարակային վիճակն ավելի է վատանում. Նիկոլ Փաշինյան

«Այսօրվանից դիմակներ կարող եք ձեռք բերել նաև այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Գրառմանը հաջորդել են հազարավոր մեկնաբանությունները։

«Հարգելի վարչապետ, եթե կարելի է նման հայտարարություններ թող անեն այլ անձինք, բացի ձեզանից. մենք վարչապետից ակնկալում ենք ճակատագրական որոշումներ, ոչ թե նման ծանուցումներ»,– գրել է օգտատերերից մեկը։

Մեկ ուրիշն էլ շեշտել է, որ դիմակները պետք է վաճառվեն միայն դեղատներում։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

«Դիմակները պետք է ամեն խանութ ու ձեռնարկություն բաժանի իր աշխատակիցներին ու հաճախորդներին!!! Մարդիկ պարտավոր չեն առնել, ու շատերի համար այդ 200 դրամը օրվա հացի փող է»,– գրել է երրորդը։

Հիշեցնենք` այսօրվանից՝ հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում