ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի– Sputnik. Համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատանալ։ Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Մենք սկսել ենք հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտման մասին փաստող լուսանկարներ։ Նման քայլի գնալու միջոցով պարզ դարձավ` հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային չպահպանումն է նպաստում կորոնավիրուսի տեմպի բարձրացմանը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երբ տեսնում է «Վերջին զանգ» արած տնօրենի` ինքն իրեն հարց է տալիս, թե ի՞նչ է սխալ արել կառավարությունը։
«Այսօր ՀՀ–ում ապրող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին` ասելով, որ իր դիտարկմամբ` Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց և իրար տեսնելուց գրկախառնվելուց»,–ասաց նա։
Փաշինյանը հայտնեց` ինքն ու ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն և իրենց մոտ վիրուսն անցնում է լիարժեք անախտանիշ պայմաններում։ Նա նաև նշեց` թեև կա հավանականություն, որ իրենց վիճակը կարող է վատանալ, սակայն այդ հավանականությունը շատ փոքր է։
ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ
Հիշեցնենք, որ հունիսի 1–ին` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, որտեղից էլ և Փաշինյանը շարունակում է աշխատել։