Միրգն ու բանջարեղենը միշտ չէ, որ օգտակար են․ ինչ անել չթունավորվելու համար

Պարզվում է, ի տարբերություն տարածված կարծիքի, միրգն ու բանջարեղենը կարող են ոչ միայն անօգուտ լինել, այլ նաև մահացու վտանգավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հասունացման շրջանում միրգն ու բանջարեղենը կարող են առողջության համար վնասակար նյութեր պարունակել։ Այս մասին ռուսաստանցիներին զգուշացրել է Ռոսկաչեստվոն։

Կազմակերպության փորձագետները պարզաբանել են, որ թույներն անհրաժեշտ են բույսերին վնասատուներից պաշտպանվելու համար։

Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ

Օրգանիզմ գնացող թույնի քանակությունն ուղղակիորեն կախված է բուսամթերքի հասունությունից, մշակման ձևից ու օգտագործման ծավալից։

Ռոսկաչեստվոն մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես հասկանալ, արդյո՞ք պտուղը թունավոր է։ Օրինակ, եթե կարտոֆիլի վրա կանաչ հատվածներ կան, դա նշանակում է, որ այն սոլանիում է պարունակում, որը լույսի ազդեցությամբ է արտադրվում։

«Այն կարող է ուժեղ թունավորում ու նույնիսկ տեսիլքներ առաջացնել։ Կանաչ հատվածները պետք է կտրել, իսկ եթե շատ է՝ կարտոֆիլը պետք է աղբը նետել», - նշված է հաղորդագրության մեջ։

Սոլանիում կա նաև լոլիկի տերևների ու ցողունի մեջ, սակայն դա վերաբերում է միայն խակ պտուղներին։ Կարմիր ո վարդագույն լոլիկներն անվտանգ են, քանի որ նվազագույն քանակի թույն են պարունակում։

Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն օրգանիկ է լինելու. փոխնախարար

Թույներ կան նաև չափից շատ հասունացած սնկերի մեջ։ Ավելին՝ սնկերը կարող են հողից թունավորող նյութեր ներծծել։

Պետք է զգույշ լինել նաև բալի ու ծիրանի կորիզների հետ․ դրանց մեջ մեծ քանակությամբ ամիգդալին կա, որը թքի հետ միախառնվելիս վերածվում է իսկական թույնի։ Այն մեզ հայտնի է որպես ցիանիդ։

Հայաստանում կարելի է բանջարեղեն աճեցնել առանց պարարտանյութի և ջրի գերծախսի. ռուս գործարար

Թույնի քիչ քանակության դեպքում օրգանիզմը կարող է ինքնուրույն պայքարել, սակայն չափն անցնելու դեպքում մարդը կարող է լուրջ հետևանքների բախվել։ Կորիզը խաշելու ու վառարանում տաքացնելու դեպքում վնասը կարելի է նվազագույնի հասցնել։

Թունավոր են նաև խնձորի կորիզները․դրանց մեջ ցիանական թթու կա, իսկ վնասվելու դեպքում դրանցից ցիանիդ է արտադրվում։