Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

Ներկա դրությամբ Հայաստանում ունենք 418 ծանր վիճակում, ինչպես նաև 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այսօր կորոնավիրուսից 33 տարեկան մի քաղաքացի է մահացել։ 

Փաշինյանն ու ընտանիքի անդամները մանրամասն բժշկական հետազոտություն են անցել

«Գրանցվել է 33-ամյա մի պացիենտի մահ, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. մահվան պատճառը բարդացած անամնեզն է եղել»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` ծանր վիճակում գտնվող պացիենտների քանակն ավելացել է` այսօրվա դրությամբ ունենք 418 ծանր վիճակում, ինչպես նաև 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Նախարարը նշեց` ոչ ոք ապահովագրված չէ կորոնավիրուսից։ Նա կրկին կոչ արեց հետևել հակահամաճարակային կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 4–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 221–ի։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Թորոսյանը հայտնել էր, որ ծանր է 391, իսկ ծայրահեղ ծանր` 59 պացիենտի վիճակը։

Այսօրվանից՝ հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։

Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ