Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ում վրա է շեշտը դրվում Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի հրավերներ ուղարկելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի հրավերների հարցում շեշտը նախկինի պես դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայ զինվորականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք շքերթին

«Հիշեցնում եմ՝ այժմ շեշտը դրվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրելու վրա»,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հաղթանակի շքերթի հրավեր է ուղարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» ՌԴ նախագահի գործընկերներին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հաղթանակի շքերթը կկայանա հունիսի 24-ին։

Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին. պատասխանում է Պեսկովը