Կարճատև անձրևները մեկ օրով կդադարեն. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Կարճատև անձրևները մեկ օրով կդադարեն. եղանակի տեսություն

Վաղը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 6-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իմացե՛ք՝ ինչի եք գնում. ԱԺ–ն քննարկել է վարկային երաշխավորների մասին օրինագիծը

Երևան քաղաքում հունիսի 4-5-ը տեղումներ չեն սպասվում: Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33, երեկոյան ժամերին +27-ից +29 աստիճանի սահմանում: