Գորիսում 5 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել. նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Փոքրիկն ունի շարք վնասվածքներ, գանգի հիմի կոտրվածք բժիշկները վիճակը գնահատում են ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա աղջնակի: Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։

Թափառող շների կողմից բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխային կրկին վիրահատել են

«Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

Ըստ բուժկենտրոնի` սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:

Սևանում տղամարդն ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը և մահացել

Ողբերգական ավտովթար Տավուշում. կա մեկ զոհ