Արցախում 19 տարեկան զինծառայող է մահացել, ևս 4-ը հոսպիտալ են տեղափոխվել

Զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախիպաշտպանության նախարարությունը։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Սարգիս Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր, տան կրտսերը. մանրամասներ դժբախտ պատահարից

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել, ևս մի քանի զինծառայողներ վնասվածքներ են ստացել։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ 4 զինծառայող է տեղափոխվել, բայց հրաժարվեցին նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնել։

ԶՈւ–ում վարակվածները հիմնականում պայմանագրայիններն են և սպայական կազմը. Բալայան