Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները Սիրիայում մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:

4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12 584 հիվանդների:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում