Լուկաշենկոն զանգահարել է Փաշինյանին և առողջություն մաղթել

ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Պուտինը Փաշինյանին շուտափույթ ապաքինում է մաղթել. ՀՀ և ՌԴ ղեկավարները հեռախոսով զրուցել են

ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: 

Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:

Նշենք, որ հունիսի 1–ին` Նիկոլ  Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, և երեկվա դրությամբ որևէ ախտանշաններ չունեին։

Լուկաշենկոն կոչ է արել չթուլանալ և պատրաստ լինել համավարակի բռնկման երկրորդ ալիքին

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 1–ին, Լուկաշենկոն հանդիպում էր ունեցել Պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի, որտեղ հայտարարել էր, որ ոմանք ցանկանում են Բելառուսում «մայդան» կազմակերպել նախագահական ընտրությունների նախաշեմին:

Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

Նա կարծիք էր հայտնել, որ իր երկրում «մայդաններ» չեն լինի, քանի որ  բելառուսական ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»:

«Մենք գիտենք, որ որոշ քամի փչողներ ուզում են մայդանիկ կազմակերպել նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ և բոլորին նախազգուշացնել՝ մայդաններ Բելառուսում չեն լինի», - հայտարարել էր Լուկաշենկոն, ով ատրաստվում է նախագահ վերընտրվել արդեն վեցերորդ ժամկետով:

«Հարևան երկրի թերթին», որը գրել էր, թե Բելառուսում ի հայտ են եկել «նոր Փաշինյաններ և նոր Զելենսկիներ», Լուկաշենկոն հակադարձել է, թե բելառուսցի ընդդիմադիրներից և ոչ մեկին չի կարելի համեմատել Փաշինյանի և Զելենսկու հետ: