Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները շարունակում են աճել։ Առաջատարների առաջին եռյակում են ԱՄՆ–ն, Բրազիլիան և Ռուսաստանը։ Հայաստանը 56-րդ հորիզոնականում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի վարակման բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 371 166 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։ Հիվանդության բարդությունից մահվան ելքերն այսօրվա դրությամբ  377 552 են։

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Տարածվածության ցուցանիշներով առաջին տեղում է ԱՄՆ–ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 859 323 մարդու մոտ։ COVID-19–ի բարդացումներից այստեղ մահացել է 106 925 վարակված։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, այստեղ 529 405 վարակման դեպք է գրանցվել։  Մահվան ելքերը 30 046–ն են։  

Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որտեղ կորոնավիրուս է բացահայտվել 414 878 մարդու մոտ։ COVID-19–ից այս երկրում մահացել է 4 855 մարդ։

Հայաստանը 56-րդ հորիզոնականում է` հունիսի 1–ի տվյալներով` հիվանդացության 9492 դեպքերով։

COVID-19–ի տարածման ցուցանիշներով առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Պերուն։

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո ՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։