Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների` կորոնավիրուսով վարակվելու թեմային և գրել, որ առավել անհանգիստ են Փաշինյանի հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ` հունիսի 1–ին  հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ «Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ իշխանական թևը թեստավորում է անցնում։

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

«Համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` երեկ իշխանական թիմը թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։

«Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Հիշեցնենք` հունիսի 1–ի վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 1–ի դրությամբ 9492 է։