Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել

Կորոնավիրուսի հետևանքով մահացածները եղել են 50-81 տարեկան կանայք և տղամարդիկ, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան 19 դեպք է գրանցվել։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգությանը». Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարական է տվել

«Կորոնավիրուսի հետևանքով 6 կին և 13 տղամարդ են մահացել։ Մահացած կանայք եղել են 81, 50, 74, 86, 60 և 61 տարեկան, իսկ տղամարդիկ` 80, 53, 64, 80, 82, 75, 58, 69, 57, 79, 63, 69 և 75 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59 917 թեստավորում:

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։