Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik.Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ