Համացանցում են հայտնվել երկնքում վերալիցքավորվող ռուսական կործանիչների տպավորիչ կադրերը

Ռուսական կործանիչների անձնակազմը վարպետորեն իրականացրել է թռիչքային պատրաստության տարրերից մեկը՝ օդում վառելիքի վերալիցքավորումը։
Sputnik

Կենտրոնական ռազմական շրջանի կործանիչները օդ են բարձրացել Չելյաբինսկի մարզի Շագոլ օդանավակայանից։

Հայ զինվորականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք շքերթին

Ավելի քան 150 բարձրակարգ օդաչուներ մոտեցել են Իլ-78 օդային տանկերին, ընդ որում՝ 60 թռիչք իրականացվել է գիշերային ժամերին։

Օդաչուները թռիչքներ են իրականացրել Սու-34, ՄիԳ-31ԲՄ և Սու-24ՄՌ ինքնաթիռներով։

Օդում վերալիցքավորումը օդաչուների թռիչքային պատրաստության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն ենթադրում է 550-600 կմ/ժ արագությամբ թռիչքի ընթացքում մոտենալ լիցքավորողի կոնուսային տվիչին՝ պահպանելով ընդամենը 10-15 մետր հեռավորություն»:

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ