Հիվանդներից մեկն ավելի քան 50 օր է՝ միացված է արհեստական շնչառության ապարատին. Սիմոնյան

Բուժաշխատողներն ամեն օր ողբերգությունների ականատես են լինում. մահանում են մարդիկ, քաղաքացիներ, երբեմն՝ ընտանիքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Մեր երկրում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

Նրա խոսքով՝ եթե ապրիլին մարտ ամսվա համեմատ վարակի դեպքերը 3 անգամ էին ավելացել, ապա մայիսին արդեն այդ թիվը 13 անգամ ավելացել է։ Վանյանը դա բացատրում է սահմանափակումների վերացմամբ։

Նա ևս մեկ անգամ ՀՀ քաղաքացիներին հորդորեց խուսափել մասնակցել հարսանյաց հանդիսություններին, ծննդյան խնջույքներին և այլ զանգվածային միջոցառումների, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դրանք անցկացնել քիչ թվով մարդկանց հետ, հնարավորության դեպքում՝ բացօթյա տարածքներում և պարտադիր պահպանելով անվտանգության կանոննները՝ կրելով դիմակներ, ձեռնոցներ, պահպանելով սոցիալական հեռավորություն։ Վանյանը հատկապես կոչ արեց չմասնակցել թաղման, հոգեհանգստի արարողություններին։

«Վերջին վերլուծությունները ցույց են տվել, որ դրանց ընթացքում ուղղակիորեն կորոնավիրուսի բռնկումներ ունեցանք։ Զերծ մնացեք նաև ուխտագնացություններից, քանի որ այդ ընթացքում հնարավոր չէ պահպանել կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորությունը»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ ունենք ոչ միայն վարակակիրների թվի, այլև մահվան դեպքերի աճ։

Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը զբոսաշրջության ոլորտից

Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, որը ժամանակավորապես գործուղվել է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվելու համար, նշեց, որ ապրիլի 13-ին կենտրոն է ընդունվել մի հիվանդ, որը մեկ շաբաթ ուշացումով է դիմել բուժօգնության։ Ապրիլի 15-ից մինչ օրս նա միացված է արհեստական շնչառության սարքին, այսինքն՝ ավելի քան հիսուն օր։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է մահացածների տվյալների արտահոսքն ու մեղադրում պարետատանը

«Բուժաշխատողներն անում են հնարավորն ու անհնարը նրա կյանքը փրկելու համար քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքի շարունակաբար ցուցաբերումն ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծման և հիասթափեցնելու է նրանց»,- նշեց Սիմոնյանը:

Նա ավելացրեց, որ ցավալի է, որ դեռ կան մարդիկ, խմբեր, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, մինչդեռ բուժաշխատողներն ամեն օր ականատես են լինում ողբերգությունների. մահանում են մարդիկ, քաղաքացիներ, երբեմն՝ ընտանիքներ։

ԱԱԾ-ն գնացել է վարչապետի հանձնարարականի հետքերով. հարուցվել է վարչական վարույթ