Հայ զինվորականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք շքերթին

Զորահանդեսին ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հունիսի 24-ին Հայաստանի Զինված ուժերը կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին. պատասխանում է Պեսկովը

Ըստ Ստեփանյանի՝ շքերթին կմասնակցի 75 հոգուց բաղկացած մեկ շարասյուն:

«Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները»,- ավելացրեց Պաշտպանության նախարարության խոսնակը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական ​​աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները: Միջոցառման բոլոր մասնակիցների համար ռիսկերը պետք է հասցվեն նվազագույնի:

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

Պուտինը առաջարկել է «Անմահ գնդի» երթն անցկացնել հուլիսի 26-ին՝ Ռազմածովային նավատորմի օրը: Նույն օրը, ռազմածովային ուժերի շքերթ է նախատեսվում ռազմածովային ուժերի գլխավոր հենակետերում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը նախազգուշացրել է, որ իշխանությունները ուշադիր հետևելու են իրավիճակի զարգացմանը: Եթե ​​մասնագետները որոշեն, որ ռիսկերը չափազանց մեծ են, ապա երթը կհետաձգեն:

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ

Հաղթանակի օրվա կապակցությամբ զորահանդեսը ավանդաբար անցկացվում է մայիսի 9-ին, բայց այս տարի այն հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով: